Սեւծովյան լաստանավը կարող է ավելի էժան լինել հայկական ապրանքների տեղափոխման համար։ Այս մասին մարտի 2-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրսոսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարական պատվիրակության այցը Վրաստան։
Վրացական կողմի՝ լաստանավի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում հաջողվել է զգալի զեղչեր ստանալ (վերոնշյալ շոգեմավը պատկանում է «Ռուսական երկաթուղիներ»-ին), հավելել է Մարտիրոսյանը։ Նրանք այնտեղ պետք է նոր բեռներ ներգրավեն։ «Հայաստանը զեղչերի հարցը բարձրացրել է նաեւ մյուս երկաթուղային ուղղությունների հետ կապված», -հավելել է նախարարը։




























