Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպանները՝ 20 այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ կոչ են անում կասեցնել Ադրբեջանի անդամակցությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) առանցքային բարեփոխումներ անցկացնելու անընդունակության պատճառով:

«Ադրբեջանի կառավարությունը ԱՃԹՆ-ին արհամարհում է՝ անտեսելով բարեփոխումներ կատարելու նրա պահանջները եւ պարբերաբար ոչնչացնում է երկրի քաղաքացիական անկախ հասարակությանը»,- հայտարարել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գործերով տնօրեն Գեորգի Գոգիան:

Նրա խոսքով՝ ԱՃԹՆ-ն պետք է կասեցնի Ադրբեջանի հետագա մասնակցությունը, մինչեւ կառավարությունը փոփոխություններ չկատարի, ինչը հասարակական կազմակերպություններին թույլ կտա Ադրբեջանում ազատ գործել:

2016 թվականի հոկտեմբերին՝ տնօրենների խորհրդի վերջին նիստի ժամանակ ԱՃԹՆ-ն Ադրբեջանին 4 ամիս ժամանակ է տվել նախաձեռնությանը քաղաքացիական հասարակության մասնակցությունը զսպող իրավաբանական եւ բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու համար:

2015-ի ապրիլին ԱՃԹՆ-ն Ադրբեջանի լիիրավ անդամի կարգավիճակը նվազեցրել է մինչեւ թեկնածու երկրի կարգավիճակի՝ անկախ խմբերի աշխատանքին կառավարության միջամտության պատճառով:

Աշխարհի իրավապաշտպան 22 կազմակերպությունների համատեղ նամակը 2017-ի փետրվարի 10-ին ուղարկվել է ԱՃԹՆ-ի տնօրենների խորհրդի անդամներին: