Երկու ական եւ տասնյակ ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում` քրիստոնյաների տներում: France Press-ի փոխանցմամբ, 3 մարդ զոհվել է, 26-ը` վիրավորվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումները Իրաքում պարբերական բնույթ են կրում: Օրեր առաջ եպիսկոպոս Աթանասիոս Դավուդը հայտարարել էր, թե Իրաքում ոչ ոք չի պաշտպանում քրիստոնյաներին, եւ նրանց մնում է միայն հեռանալ երկրից:
Մեկ շաբաթ առաջ Բաղդադում եկեղեցում պայթյունի ժամանակ զոհվել էր 50 մարդ: Այդ կապակցությամբ ցավակցություն էր հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:




























