Իսպանական Marca պարբերականի տեղեկությամբ` Մադրիդի Աթլետիկոյի ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանին 18 միլիոն եվրոյով առաջարկել են Ռեալին: Աթլետիկոյի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը դեմ չէ տեղափոխությանը, քանի որ վերջին շրջանում նրա հարաբերությունները Ֆորլանի հետ լարված են: Ռեալից բացի Ֆորլանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Յուվենտուսն ու Տոտենհեմը:
Ֆորլանը ծնվել է 1979թ. մայիսի 19-ին Մոնտեվիդեոյում: Այս տարի ուրուգվայցին Աթլետիկոյի հետ հաղթեց Եվրոպայի լիգայում եւ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը: Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնությունում Դիեգո Ֆորլանը Ուրուգվայի հավաքականին դուրս բերեց կիսաեզրափակիչ, որտեղ հարավամերիկացիները պարտվեցին Հոլանդիային: Ֆորլանը հինգ գոլով ճանաչվեց աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:





























