Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողներ Յուրգեն Կլինսմանը եւ Լոթար Մաթեուսը կմասնակցեն Գերմանիայի վերամիավորման 20-ամյակին նվիրված Լեգենդների հանդիպմանը, հայտնում է Bild-ը:
Նոյեմբերի 20-ին կայանալիք խաղում կմրցեն նախկինում անկախ երկու պետությունների` Արեւմտյան եւ Արեւելյան Գերմանիայի հավաքականները: Արեւմտյան Գերմանիայի կազմում հանդես կգան 1990թ. աշխարհի չեմպիոնները: Կլինսմանից եւ Մաթեուսից բացի, խաղադաշտ դուրս կգան նաեւ Անդրեաս Բրեմեն, Գվիդո Բուխվալդը, Թոմաս Դոլը եւ Անդրեաս Տոմը: Արեւելագերմանացի ամենահայտնի ֆուտբոլիստ Մաթիաս Զամերը ծնկի վնասվածքի պատճառով չի կարողացել ընդունել հրավերը:




























