WWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ մարտի 3-ից ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: WWF-Հայաստանից հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, որն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի»՝ WWF-Հայաստանի կողմից:
Ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ եւ այլն), ինչպես նաեւ պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ: Մարտի 3-ը վայրի բնության համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրաձայնել վտանգված տեսակների պահպանության կարեւորությունն ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա կարգախոսն է «Լսի՛ր երիտասարդների ձայնը»՝ խրախուսելով մեր մոլորակի ապագա առաջնորդ հանդիսացող եւ որոշում կայացնող երիտասարդներին պահպանել վտանգված վայրի բնությունը:
.jpg)





























