Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը Սպիտակ տանն աշխատող լրագրողներին սուրճ պատրաստող սարք է նվիրել, հաղորդում BBC-ն։

«Սպիտակ տան մամուլի կորպուսին։ Շարունակե՛ք պայքարը ճշմարտության, արդարության եւ ամերիկյան ուղու համար։ Հատկապես ճշմարտության», - ասված է նրա գրությունում։

2004 թվականին նույնպես Հենքսը նման նվեր էր ուղարկել լրագրողներին։ Նա հստակեցրել է, որ դա արել է, երբ իմացել է, որ Սպիտակ տանն աշխատող լրատվամիջոցների աշխատակիցները սուրճը խմում են ավտոմատ սարքերից։