Ֆիլիպինների ֆուտբոլի ֆեդերացիան գերմանական մարզական կայքերից մեկում տեղադրել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի հայտարարություն, հաղորդում է AP-ը: Թեկնածուները պետք է ունենան Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչի դիպլոմ: Նպատակը թիմի գեղեցիկ խաղաոճն է եւ ՖԻՖԱ-ի դասակարգման առաջին հարյուրակում հայտնվելը: Այժմ Ֆիլիպինները անգլիացի Սայմոն Մաքմենեմի գլխավորությամբ 152-րդ տեղում է: Կայքում նաեւ կոչ է արվում Գերմանիայում հանդես եկող ֆիլիպինցի ֆուտբոլիստներին ընդգրկվել ազգային հավաքական: Որոշ, տվյալներով Գերմանիայում 65 հազար ֆիլիպինցի է ապրում: