Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը, որն այժմ ներկայացնում է Բրյանսկի Դինամոն ավտոպատահարում կոտրել է ողնաշարը, հաղորդում է Բրյանսկ.ռու-ն: Ակումբի մամուլի քարտուղար Իգոր Կակոշինը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ այժմ վիրահատություն է արվում Մանդրիկինի ողնաշարի վնասված հատվածի վրա: Ֆուտբոլիստը Porsche Cayenne-ի ղեկին, բարձր արագությամբ սլանալիս չի կարողացել կառավարել մեքենան: Տուժել են նաեւ 29-ամյա Մադրիկինի հետ ավտոմեքենայում եղած 19 եւ 20 տարեկան երկու աղջիկները:

Հասանելի է
русский



























