Ի պատասխան Ռուսաստանի մերժմանը՝ С-300 համակարգեր մատակարարել Թեհրանին, Իրանում մոտ ժամանակներս կիրականացվեն երկրի ներսում արտադրված նմանօրինակ համակարգերի փորձարկումներ, ասել է բրիգադային գեներալ, զենիթահրետանային բազայի փոխհրամանատար Խաթամ ալ-Անբիա Մոհամադ Հասան Մանսուրիանը, հայտնում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը։
«Մենք պլաններ ունեինք Ռուսաստանից С-300-ներ գնել, սակայն Իսրայելի եւ ԱՄՆ ճնշումների տակ Ռուսաստանը հրաժարվեց համակարգերի մատակարարումից»,- ասել է նա։
Նրա խոսքով, ներկայումս С-300 նմանությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգերը փորձարկում են անցնում դաշտային պայմաններում։
Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հակահրթիռային համալիրների վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2005 թվականին։ Սակայն այս տարվա սեպտեմբերի 22-ին պարզ էր դարձել, որ Ռուսաստանը հրաժարվում է Իրանին համալիրներ մատակարարել։




























