Հայաստանում բենզինով լիցքավորվում են ավելի ու ավելի քիչ ավտոմեքենաներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայկական CPS նավթատրեյդերի փոխնախագահ Արա Հովհաննիսյանը: «2 -3 տարի առաջ խտացված գազով աշխատում էր ավտոմեքենաների 70% տոկոսը, իսկ այժմ` 90: Առաջին անհրաժեշտության ապրանքից բենզինը վերածվեց շքեղության», - բողոքել է Հովհաննիսյանը: Սկսել է տնտեսել նույնիսկ կառավարությունը: Նա հավելել է, որ պետական ավտոմեքենաները եւս անցնում են խտացված գազի:
Դրա հետ մեկտեղ ՀՀ-ում երկու խոշոր նավթատրեյդերները դեռեւս երկրի ամենախոշոր հարկատուների տասնյակում են` CPS 6-ում, իսկ «Ֆլեշը» – 10-տեղում:



























