Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը մեկնաբանել է նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը` չմասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
«Կարլսենի հիմնավորումը ծանրակշիռ չէ: Նախորդ հարյուր տարիներին չեմպիոնը միշտ որոշակի արտոնություն է ունեցել: Իսկ հիմա նա մի քանի արտոնություններից զրկվել է: Ժամանակին կար ռեւանշի ավանդույթ: Երբ ես էի տիտղոսի համար խաղում Կասպարովի հետ, չեմպիոնը հենց սկզբից ուներ կես միավորի առավելություն. ոչ ոքիի դեպքում թագը մնում էր գործող շախմատային արքայի մոտ: Այժմ դա չկա: Ընտրական շրջափուլն ընդունելի ձեւաչափ է ստանում:
Ինձ չի կաշկանդում, որ Անանդը եզրափակիչում է: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, պետք է անցնես ընտրական փուլը եւ հաղթես նրան: Դա նորմալ է: Ես ինքս դա արել եմ Կասպարովի հետ: Հետո Անանդն ինձ հաղթեց: Ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ցավալի է շախմատասերների համար, որոնք ուզում էին տեսնել Կարլսենի խաղը», - Կրամնիկին մեջբերում է «Комсомольская правда»-ն:





























