Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա շաբաթներին Մոսկվա այցելելու հրավերը: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության կայքում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվա Ջոնսոնի այցը կընթանա վարչապետ Թերեզա Մեյի հայտարարած «համագործակցիր, բայց զգուշացիր» մոտեցման հունում:
Ակնկալվում է, որ նախարարները կշոշափեն Սիրիայի եւ Ուկրաինայի հակամատությունների թեմաները, հանդիպման մասին մանրամասների մասին ավելի ուշ կհրապարակվի:
Այն մասին, որ Լավրովը Ջոնսոնին Մոսկվա է հրավիրել՝ հունվարին է հաղորդվել:



























