Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Էրիկ Սահակյանի վնասվածքները թեթեւ են, նա  գտնվում է Վանաձորի հիվանդանոցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 4-ին, ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ Պերճ Գաբրիելյանի առողջական վիճակը միջին ծանրության է։

Վիրավոր զինծառայողներից  Նարեկ Գրիգորյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։  Նա Երեւանի Կենտրոնական հոսպիտալում է։ Ըստ ՊՆ խոսնակի՝ Նարեկի մոտ նկատվում է դրական միտում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 28-ին մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:

Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Քննչական կոմիտեի  6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ: