Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է թույլ տալ հանդիպել Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց հետ: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե նաեւ մտադիր են պարզել Թբիլիսիի պնդումները, թե ձերբակալվածների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ կան:

«Կան հյուպատոսական ընթացակարգեր, մենք հյուպատոսական հանդիպում ենք պահանջում: Եւ եթե կան մեր քաղաքացիներ, ուզում ենք վերջնականապես համոզվել»,- ասել է Լավրովը՝ սադրանք որակելով վրացիների գործողությունները:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, հոկտեմբերի վերջին վրացական լրատվամիջոցները հայտարարել են, թե 20 մարդ են ձերբակալել ՌԴ օգտին լրտեսություն անելու կասկածանքով: Ձերբակալվածներից 4-ը ՌԴ քաղաքացիներ են՝ Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պյոտր Դեւշիրաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը: