Թուրքիայի Կոնիա քաղաքում 25 հարկանի շենքի 17-րդ հարկից ընկել են 4 շինարարներ, որոնցից 3-ը տեղում է մահացել, իսկ 1-ը՝ հիվանդանոցում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  դժբախտ պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ի առավոտյան։  Շինարարները 17-րդ հարկում զոդման աշխատանքներ են իրականացրել, երբ պոկվել է աշտարակի ճոպանը։