Ռոնալդինյոն կարող է տեղափոխվել ամերիկյան ֆուտբոլային լիգա: Միլանի խաղացողն առաջարկ է ստացել Լոս Անջելես Գելեքսիից, որի կազմում է հանդես գալսի Դեւիդ Բեքհեմը:

La Gazzetta dello Sport-ի տվյալներով, 30-ամյա բրազիլացուն չորս տարվա պայմանագիր են առաջարկում` տարեկան յոթ միլիոն եվրո աշխատավարձով:

Միլանում Ռոնալդինյոն ավելի քիչ է ստանում, իսկ պայմանագրի ժամկետը լրանում է 2011թ. հունիսի 30-ին: