ԿԺԴՀ առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի, մահափորձի գործով նախկին  հյուսիսկորեացի կասկածյալը, կալանքից ազատվելուց հետո, մտադիր է Մալայզիայի իշխանություններից փոխհատուցում եւ ներողություն  պահանջել: Այս մասին Պեկինում  NHK  ճապոնկան հեռուստալիքին ասել է հենց ինքը՝ Լի Չժոն Չոլը:

«Հարցաքննության ժամանակ ինձ ստիպեցին խոստովանել, ես տառապել եմ՝ չլինելով մեղավոր»,-ասել է նա՝ նշելով, որ ձերբակալման ժամանակ տեղի ունեցածի մասին ոչինչ չի իմացել:

ԿԺԴՀ անձնագրով Կիմ Չխոլը  մահացել էր  փոտրվարի 13-ին Կուալա Լուպուրի օդանավակայանում: Ոստիկանությունը նրա մաշկի վրա VX քիմիական նյութի հետքեր էր հայտնաբերել: Հարավային Կորեան միջադեպից  անմիջապես  հետո հայտարարել էր, որ մահացածը Կիմ Չեն Նամն է:

Հետաքննության ընթացքում մի քանի մարդ էր ձերբակալվել, այդ թվում՝ ԼԻ Չժոն Չոլը, ով կես ամիս տեւող հարցաքննություններից հետո ազատ է արձակվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: