Երկարաժամկետ հեռանկարով կարելի է դյուրացնել Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ վիզային ռեժիմը։ Այս մասին մարտի 6–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։
Նրա խոսքով՝ այդ գործընթացը կարող է ավելի երկարատեւ լինել, քան ասոցացված երկրների համար, սակայն երկարաժամկետ հեռանկարով, հնարավոր է։ Այստեղ անհրաժեշտ են հետագա բանակցություններ եւ արդեն առկա խնդիրների լուծումներ։ Սակայն նման բանակցությունների հնարավորություններ կան։ «Առավել մանրամասն դա կարող է մեկնաբանել Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար իմ գործընկերը։ Բայց, ընդհանուր առմամբ, ես միանշանակ կարող եմ նշել, որ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմը բարելավելու հնարավորություն Հայաստանի համար կա»,–հավելել է Լեհաստանի դեսպանը։




























