Կուվուկլիան՝ Տիրոջ շիրիմի վրա կառուցված մատուռը ուխտավորների համար կբացվի վերանորգումից հետո՝ մարտի 22-25-ին: Այս մասին հայտնել է Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլը,  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ նշվել էր, որ մատուռի վերանորգումը պետք է ավարտվի 2017թ. Զատիկին (ապրիլի 16-ին):

Իր ներկայիս տեսքով Կուկկավիան կառուցվել է  1810 թվականին՝  Տիրոջ շիրմի տաճարի ներսում, որը համարվում է Հիսուս Քրիստոսի թաղման եւ հարության վայրը: Սրբավայրը գտնվում է Հույն ուղղափառ, Հայ  եւ Հռոմեական կաթոլիկ եկեղեցիների խնամակալության ներքո, որոնք հավանություն էին տվել պատմության մեջ առաջին անգամ կայացած վերականգնմանը: Աշխատանքներն իրականացում են Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետների կողմից:

Նախազատկային շաբաթ օրը մատուռը դառնում է տասնյակ հազարավոր ուխտավորների այցելավայր: