Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մարտի 10-ին կքննարկի միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության հեռանկարներն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կմեկնի մարտի 10-ին՝ մասնակցելու Բարձր մակարդակով համագործակցության խորհրդի 6-րդ նիստին:
Ակնկալվում է, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն նաեւ տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ:


























