Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները բլոգեր Մեհման Հուսեյնովի նկատմամբ։

«Մեհման Հուսեյնովն Ադրբեջանում հայտնի է կոռուպցիան բացահայտելու իր ջանքերով։ Այդ ֆոնին նրա՝երկու տարով ազատազրկումը հակառակ համեմատական է նրան վերագրվող հանցագործությանը», - ասվում է Եվրամիության հաղորդագրությունում։

«Հաղորդագրությունները՝ նրա ապօրինի կալանքի, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի եւ դատական գործընթացի ժամանակ խախտումների վերաբերյալ, որոնք ավարտվեցին նրա ազատազրկմամբ, լուրջ մտահոգություններ են առաջացնում եւ անհապաղ պետք է հետաքննվեն», - ասվում է հայտարարությունում։

Եվրամիությունը հիշեցնում է, որ Ադրբեջանից սպասում է իր միջազգային պարտականությունների կատարում։