Իսրայելի ներքին անվտանգության նախարար Խագայ Փելեգը բոլորի համար անսպասելիորեն հրաժարական է տվել:  Նրա հրաժարականը պայմանավորված է նախարարության բարձրաստիճան կին խորհրդականներից մեկի մեղադրանքներով: Ամենայն հավանականությամբ, խոսքը սեռական ոտնձգությունների մասին է:

Խագայն իր հասցեին մեղադրանքները հերքում է: Նա հաղորդել է, որ հրաժարական է տվել, որպեսզի չխանգարի հետաքննության ընթացքին: