Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարչական բարեփոխումները հաջող են ավարատվել:

Ռազմավարչական բաժանման մասին հրամանը հուլիսին ստորագրել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, որով նախկին 6 զինվորական շրջանների փոխարեն ձեւավորվել է 4-ը:

Արեւմտյան շրջանի մեջ մտել են Մոսկվայի եւ Լենինգրադի ռազմական շրջանները, ինչպես նաեւ Բալթիկ եւ Հյուսիսային նավատորմի:  Կենտրոնականն իր մեջ ներառում է Պրիվոլժսկո-Ուրալյան , Սիբիրի ռազմական շրջանի արեւմտյան հատվածը, Ղրղզստանում եւ Տաջիկստանում եղած ռուսական ռազմաբազանները:

Հարավային շրջանը միավորում է Հյուսիս-Կովկասյան շրջանը, Սեւծովյան եւ Կասպյան նավատորմը, ինչպես նաեւ Հայաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ռազմակայանները: Արեւելյանը ներառում է  հեռավոր Արեւելյան  շրջանը, Սիբիր ռազմական բազայի արեւելյան հատվածը եւ Խաղաղ օվկիանոսի նավատորմը: