Amazon խոշորագույն ինտերնետ-խանութը հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանի որ վաճառքի հանված էլեկտրոնային գրքերի թվում է եղել մանկապիղծներին ուղղված խորհուրդների հավաքածուն: Այն կոչվում է «Մանկապիղծի ձեռնարկ սիրո եւ հաճույքի մասին. Երեխասերների վարքի կանոններ»:

Գրքի հեղինակը պնդում է, որ հասարակությունը սխալ է հասկանում պեդոֆիլներին, եւ փորձում է խորհուրդներ տալ, թե ինչպես չխախտել օրենքը:

Amazon կայքը թույլ է տալիս օգտատերերին վաճառել սեփական ստեղծագործություններն ու տոկոս է ստանում եկամտից:

Amazon-ում պեդոֆիլների ձեռնարկի հայտնվելը հարուցել է շատերի դժգոհությունը եւ նրանք սպառնում են բոյկոտ հայտարարել կայքին, հաղորդում է BBC Russian-ը: