Թուրքական Vatan թերթը հայտնում է, որ Թուրքիայի՝ կրոնի հարցերով նախարար Ալի Բարդաքօղլուն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի Մեհմեդ Գորմեզը։ Նախարարի պաշտոնանկության պատճառները չեն բարձրաձայնվում։
Ալի Բարդաքօղլուն Թուրքիայի ամենահեղինակավոր կրոնական գործիչներից է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 9-ին Բրյուսելում հրապարակվել է ԵՄ ընդլայնման հեռանկարների մասին Եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցը։ ԵՄ անդամության ստանալու թեկնածուների ցուցակում ներառվել էր Չեռնոգորիան։ Իսլամական Թուրքիայում իրավիճակը շարունակում է նախկինի պես բարդ մնալ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան հոգնել է Եվրոպայի դարպասների մոտ արդեն 50 տարի սպասելուց։





























