Կուբանում ձերբակալվել է 12 մարդու, այդ թվում՝ երեխաների սպանության գործով երրորդ կասկածյալը։
Մյուս երկու ձերբակալվածները, ենթադրաբար, ավելի վաղ դատված են եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուս իրավապահները նոյեմբերի 5-ին Կուբանի Կուշչեւսկայա բնակավայրի տներից մեկում 12 դիակ են հայտնաբերել: Զոհերից չորսը երեխաներ են: Սպանվածների վրա կտրող-ծակող վերքեր են եղել: 2005 եւ 2009 թվականերին ծնված երեխաներին խեղդել են. 2010 թվականին ծնված նորածնի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել։
Սպանվածների թվում է «Աստոն» գյուղատնտեսական հոլդինգի ֆինանսական տնօրեն Վլադիմիր Միրոնենկոն: Այդ ընկերությունն իրականացնում է հացահատիկի ռուսական արտահանման տասը տոկոսը եւ բուսական յուղի արտահանման մեկ երրորդը:
Սպանված է նաեւ տան տերը` Սերեվեր Ամետովը: Դատախազության տվյալներով, հանցագործության նախօրեին, նոյեմբերի 4-ին Միրոնենկոյի ընտանիքը Դոնի Ռոստովից հյուրընկալվել է Ամետովի տանը:





























