Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան: Ռեալը Մադրիդում 5:1 հաշվով պարտության մատնեց Մուրսիային: Առաջին խաղում հաշիվը չէր բացվել:

Բարսելոնան նույն հաշվով հաղթեց Սեուտային: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր դարձյալ Բարսելոնայի հաղթանակով` 2:0:

Ռեալ - Մուրսիա - 5:1
Գրաներո, 4 (1:0), Իգուաին, 44 (2:0), Ռոնալդու, 75 (3:0), Պեդրո, 82 (3:1, 11մ), Բենզեմա, 85 (4:1), Ալոնսո, 89 (5:1)
Առաջին հանդիպում. 0:0

Բարսելոնա - Սեուտա - 5:1
Նոլիտո, 2 (1:0), Միլիտո, 7 (2:0), Գուզման, 35 (2:1), Պեդրո, 50 (3:1), Կրկիչ, 64 (4:1), Մեսի, 68 (5:1)
Առաջին հանդիպում. 2:0