Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16I կործանիչը, որի մեջ երկու մարդ է եղել, երկրի հարավում վթարի է ենթարկվել:
Օդանավն ընկել է նոյեմբերի 10-ի երեկոյան՝ պլանային թռիչքի ժամանակ։ Անձնակազմի երկու անդամներն ել զոհվել են։ Այժմ քննվում են վթարի երկու հիմնական վարկածները՝ տեխնիկական անսարքություն եւ մարդկային գործոն, հայտնում է «Առաջին ալիքը»:
F-16I օդանավները իսրայելական ռազմաօդային ուժերի հիմքն են:





























