Ստամբուլահայերի աջակցությամբ, «Անադոլու» մշակույթային կենտրոնի եւ «Ստամբուլ 2010. Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» գործակալության կողմից  Ստամբուլում այսօր՝ նոյեմբերի 11-ին սկսվում են  հայազգի հայտնի երգահան, երաժշտական էթնոլոգ, վարդապետ Կոմիտասի (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) հիշատակման միջոցառումները:

Ստամբուլում «Կոմիտասի պլատֆորմ»-ի կողմից ստեղծվել է «Գուսան-2010» երգչախումբը՝ Հակոբ Մամիկոնյանի եւ Էդվին Գալիփօղլուի ղեկավարությամբ։ Ստամբուլի հայկական երգչախմբերի լավագույն  31 տղամարդկային ձայներով համալրված «Գուսան-2010»-ը կրկնօրինակել է Կոմիտասի ղեկավար «Գուսան» երգչախմբին:

Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք Խորան եկեղեցում «Գուսան-2010»-ը հանդես կգա համերգով, որի ընթացքում կհնչի «Կոմիտասյան պատարագ»-ը բնօրինակ տարբերակով: