Մարտի 9-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: