Մարտի 9-ին, ժամը 16:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Շեւչենկոյի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին, մարվել՝ 17:24-ին:

Բնակարանի խոհանոցում այրվել է գույքը (4 քմ) եւ ջերմահարվել՝ միջանցքի պատերն ու դուռը (5 քմ): Փրկարարները տարհանել են 6  բնակիչ: