Իրանն ու Թուրքիան կարող են դառնալ ատոմային զինաթափման առաջամարտիկներ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին՝ Թեհրանում թուրքական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի հետ հանդիպմանը:
«Թուրքիան իրականացնում է իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով Իրանի շահերը եւ ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում»,- ի պատասխան ասել է Մերջանը:
Նա հավելել է, թե Անկարան բազմիցս է նշել աշխարհում ատոմային զինաթափման անհրաժեշռտության մասին:





























