Պակիստանյան իշխանությունները մի ամերիկացու են ձերբակալել երկրի օդանավակայաններից մեկում, ով փորձել է զինամթերք անցկացնել ուղեբեռում: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, ձերբակալությունը տեղի է ունեցել Լահորի օդանավակայանում: Խուզարկության արդյունքում իրավապահները ուղեբեռից 30 փամփուշտ են հանել, ինչից հետո ամերիկացուն տեղափոխել են հարցաքննության, հաղորդում է Associated Press-ը:

Տղամարդն ասել է, որ Լահորի միսիոներական դպրոցներից մեկի նախկին ուսուցիչ է: Աշխատանքն ավարտելուց հետո նա վերադառնում էր Միացյալ Նահանգներ: Ինչ վերաբերում է զինամթերքին, այն նախատեսված է եղել որսորդութան համար:

Պակիստանում ամերիկյան դեսպանատունը հայտնել է, որ հետեւում է գործի ընթացքին: