Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 10-ին, ժամը 12:15 ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 1 փողոցի թիվ 2 նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. մարտի 8-ին ժամը 11:30-ի սահմաններում փլուզվել է տան 2-րդ հարկում գտնվող բաղնիքի հատակը (մոտ 12 քմ) եւ բաց պատշգամբի հատակի մի հատվածը (մոտ 6 քմ):

Տվյալ պահին բաղնիքում գտնվող 32-ամյա Ա. Կ.-ն փլուզման հետեւանքով ընկել է ներքեւ եւ ստացել կրծքավանդակի սալջարդ:

Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը ճշտելու եւ մարզպետարան ներկայացնելու համար: