Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկօրյա այցով մեկնել է Թուրքմենստան:

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահը կհանդիպի Թուրքմենստանի իր գործընկեր Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որի ընթացքում քննարկվելու են թուրք-թուրքմենական երկողմ հարաբերությունների խորացման խնդիրները, ինչպես նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները:

Հայտնի է, որ Գյուլը այցելելու է Կասպից ծովի ափին գտնվող Ավազա տուրիզմի ազատ գոտի եւ ծանոթանալու է թուրքական ընկերությունների կողմից կառուցված հյուրանոցներին: