ԱՄՆ նախագահի տիկին Միշել Օբաման սեղմել է Ինդոնեզիայի կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարար Տիֆատուլու Սեմբիրինգի ձեռքը, ով պահպանողական իսլամի հետեւորդ է եւ չպետք է դիպչի կանանց, որոնք իր հետ ազգակցական կապ չունեն:

Սեմբիրինգն անգամ որոշել է հրապարակայնորեն հստակեցնել իրավիճակը՝ իր բլոգում գրելով, որ փորձել է խոչընդոտել ձեռքսեղմմանը, բայց Միշել Օբաման իր ձեռքը շատ երկար է առաջ բերել, եւ նա չի կարողացել խուսափել: Սակայն տեսագրության մեջ երեւում է, որ նախարարը չի էլ փորձել դիմադրել, այլ ուրախությամբ սեղմել է Օբամայի ձեռքը, գրում է Newsru.com-ը: