Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար  Գագիկ Սայադյանի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բուժվարչության պետ Վահան Պողոսյանը, ով համատեղելու է երկու պաշտոնները` մինչեւ մրցույթ հայտարարվելը:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:  Հարցին, թե ե՞րբ է մրցույթ հայտարարվելու, ասաց, որ դեռ հայտնի չէ:

Նշենք, որ Գագիկ Սայադյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ Քաղծառայության օրենքի  լրանում էր նոյեմբերի 20-ին, ինչից հետո պաշտոնավարելու էր 3-րդ ժամկետում:

Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Սայադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: