Այսօր` նոյեմբերի 11-ին Հարավային Կորեայում սկսվում է աշխարհի ինդուստրիալ երկրների գագաթաժողովը՝ «Մեծ քսանյակը» (G20): Սպասվում է, որ համաշխարհային լիդերները հիմնական ուշադրությունը կդարձնեն փոխարժեքային կարգավորման եւ համաշխարհային տնտեսության իրավիճակի խնդիրներին։
Որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ սեուլյան հանդիպումը կվերածվի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առճակատման վայրի՝ կապված այսպես կոչված «փոխարժեքային պատերազմների» եւ առեւտրային դիսբալանսների հետ։





























