Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադիր է ապրիլին վերականգնել խաղաղ բանակցությունները մաոիստների հետ, հաղորդում է  CNN Philippines-ը: Դուտերտեն ավելի վաղ մաոիստների հետ հրադադարի ռեժիմը չեղյալ հայտարարելու հրաման էր տվել:

Ըստ հեռուստաալիքի՝ Ֆիլիպինների կառավարությունն ու Ազգային ժողովրդավարական ճակատի ներկայացուցիչները բանակցությունների պատրաստակամության մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին՝  մինչեւ ապրիլին բանակցությունների վերսկսումը:

Պատերազմը կառավարական զորքերի եւ մաոիստների միջեւ շարունակվում է արդեն չորս տասնամյակ եւ հանգեցրել է ավելի քան 40 հազար զոհերի: