Ճապոնիան Մալայզիային է ներկայացրել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ անցած ամիս Կուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի լուսանկարն ու մատնահետքերը՝ օգնելով հետաքննությանը, հաղորդում է Կիոդո գործկալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներին:
Կիմ Չեն Նամի մատնահետքերը Ճապոնիայում պահպանվել էին, երբ 2001-ին նա ձերբակալվել էր կեղծ անձնագրով Նարիտա օդանավակայանում:
Կիմ Չեն Նամը, ով Կիմ Չխոլ անունով ՉԺԴՀ դիվանագիտական անձնագիր ուներ, մահացել է օդանավակայանում՝ Վիետնամից եւ Ինդոնեզիայից երկու կանանց հարձակումից հետո:
Հարձակվողները ձերբակալված են, սակայն պնդում են, թե իրենց վարձել էին տեսանկարահանման համար: Կասկածներն ընկել են հենց ԿԺԴՀ-ի վրա, բայց Փհենյանը հայտարարում է, որ խոսքը Կիմ Չեն Նամի մասին չէ:


























