ԱՄՆ-ը ծրագրում է Հարավային Կորեա տեղափոխել  Grey Eagle անօդաչու ռազմական թռչող սարքը՝ պատերազմի դեպքում դեպքում ԿԺԴՀ բարձրագույն ղեկավարությանն ու հրամանատարական կետերին հարվածներ հասցնելու համար, հաղորում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ռազմական աղբյուրի տվյալներով՝ մարտական դրոնը զինված կլինի  AGM-114 Hellfire դասի «օդ-երրկիր» չորս հրթիռներով  եւ չորս  GBU-44/B Viper Strike կառավարվող ավիառումբերով: Հիմնականում այս զենքերը նախատեսված են հյուսիսում՝ ապառազմականացված գոտու ուղղությամբ, հարեւանի ռազմական հարվածները հետ մղելու համար: 

Grey Eagle անօդաչու սարքը նաեւ ունի ավտոմատ թռիչքի ու վայրէջքի համակարգեր, որը նրան թույլ կտա թռիչքներ գործել առանց օպերատորի: Այն ունի 280 կմ/ժ արագություն եւ օդում կարող է մնալ 30 ժամ:

Հիշեցնենք, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ը երկուշաբթի օրը սկսում են  Key Resolve համատեղ զորավարժությունները՝ ԿԺԴՀ-ին դիմակայելու ֆոնին: Զորավարժությունները տեղի կունենան մինչեւ մարտի 24-ը: