Ռուսաստանը ԵՄ-ի եւ Անկարայի քաղաքական գործիչներին զսպվածության կոչ է անում, Թուրքիան ու Նիդեռլանդները միջնորդների կարիք չունեն լարվածությունը թուլացնելու հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ հակամարտային իրադրությանը՝ ապա, անխոս, մենք Հաագային ու Անկարային զպսվածության, երկրների միջեւ ծագած լարվածության թուլացման կոչ ենք անում»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքը Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ սկանդալին, եւ արդյոք Մոսկվան ցանկանում է հանդես գալ որպես հաշտեցնող:

Նա հաեւ հավելել է. «Մենք չենք կարծում, թե այստեղ որեւէ միջնորդի կարիք կա»:

«Այս իրադրությունից կարող են դուրս գալ միայն այդ երկու երկրները»,-ընդգծել է Պեկսովը: 

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարՄեւլութ Չավուշօղլուի ինքնաթիռին: Վերջինս ծրագրում էր ներկա գտնվել Ռոտերդամի հանրահավաքին, որպեսզի այդ երկրի թուրք քաղաքացիներին տեղեկացնի սահմանադրական բարեփոխումների մասին, որի վերաբերյալ հանրաքվեն Թուրքիայում կկայանա սույն թվականի ապրիլի 16-ին: