Ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում   առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ագրոբիզնեսի հարցերով տարածաշրջանային տնօրեն Նադյա Պետկովայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության ուղղությունները և նախանշել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս մշակման փուլում եմ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում   առաջիկայում նախատեսվող ծրագրերը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստակամություն է հայտնել  վարկային ռեսուրսներ տրամադրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խոշոր տնտեսավարողներին:

Նադյա Պետկովան նշել է, որ այս հարցում ակնկալում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությունը: