Հայաստանում մարտի 15-30–ը տեղի կունենան ֆրանկոֆոնիայի օրերը։

Ինչպես նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեպսան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն մարտի 14–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի համար բարի ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի օրերը նշելը։

ՀՀ ԱԳՆ հովանու ներքո տեղի ունեցող օրերի շրջանակներում Ֆրանսիայի դեսպանատունը՝ համագործակցելով Շվեյցարիայի Կանադայի, Հունաստանի, Լիտվայի ու Լիբանանի իր գործընկերների հետ՝ ֆրանկոֆոնիան քարոզելու համար մի շարք միջոցառումներ կանցկացնի։

Ֆրանկոֆոնիայի օրերը կառնչվեն շատ ոլորտների՝կինոյին, կրթությանը, տնտեսությանը, մթերքներին, երաժշտությանը, թատրոնի։

Այսպես, մարտի 20-26–ը տեղի կունենա կինոփառատոն՝ ՌԴ եւ Կանադայի դեսպանատան հետ համագործակցությամբ։ Կներկայացվեն ժամանակակից ու թեմատիկ ֆիլմեր։