Նոյեմբերի 10-ին. ժամը 18-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետի հարակից ժայռի ստորին հատվածում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Իշխան Գերասիմի Մովսիսյանի դին: 20-ամյա Մովսիսյանը բանակ էր զորակոչվել Աշտարակի զինկոմիսարիատից:

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 365 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հարուցվել է քերական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Նշանակվել է Իշխան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ կատարվել են այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, դժբախտ դեպքը տեղի էր ունեցել Մեղրի քաղաքի «Ծիրանաձոր» թաղամասի մերձակայքում: