2017 թվականի փետրվարի 8-ից մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում վերամշակող ընկերությունները 2015-2016 թվականներին գնված հումքի դիմաց գյուղացիական տնտեսություններին ունեցած ֆինանսական պարտավորություններից մարել են 740.4 մլն դրամ գումար, այդ թվում` 5 ընկերություններ ամբողջությամբ  վճարել են պարտքերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարության առաջարկությամբ գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց:

2017 թվականի փետրվարի 8-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի եւ խաղողի դիմաց  չկատարված պարտավորություններ են ունեցել  22 վերամշակող ընկերություններ` 1486.5 մլն դրամ ընդհանուր գումարի չափով: