Թուրքիայի բնակիչների կողմից ապաստանի խնդրանքով Գերմանիայ են դիմել ավելի քան հազր ուրքեր՝ երկրում խռովության փորձից հետո։ Այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում նրանցից Գերմանիայում 1115 դիմում է արձանագվել։

2017–ի սկզբից ի վեր Գերմանիայում ապաստանի դիմում են ներկայացրել ավելի քան 1,1 հազար թուրքեր։ Փախստականների ու  միգրացիայի դաշնային գերատեսչությունը Թուրքիայի բնակիչներից 1151 դիմում է արձանագրել՝ սույն թվականի հունվար ու փետրվար ամիսներին, հաղորդում է der Funke Mediengruppe պարբերականը։

Հունվարի վերջին մասնավորապես, Գերմանիայում քաղաքական ապաստան են խնդրել Թուրքիայում ծառայող ՆԱՏՕ–ի մոտ 40 զինծառայողներ, նրանց մեծամասնությունը ունեն բարձր ռազմական կոչումներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 2016–ի օգոստոստից մինչ 2017–ի հունվար Գերմանիային ապաստան ստանալու խնդրանքով դիմել են թուրքական դիվանագիտական անձնագրեր ունեցող  մոտ 130 անձինք։