Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին պահպանել է երկրի ղեկավարի պաշտոնը: Նրա թեկնածության օգտին քվեարկել են խորհրդարանի 195 պատգամավորներ:

Քվեարկությունն անցել է առանց «Ալ Իրաքիա» դաշինքի պատգամավորների մեծամասնության:Այս դաշինքը մարտի 7-ի ընտրություններում ստացել էր Իրաքի սունի բնակչության լայն աջակցությունը: Բաասիզմի դեմ պայքարի «Արդարության եւ պատասխանատվության հանձնաժողովը» զրկել էր «Ալ Իրաքիայի» երեք պատգամավորներին կառավարական պաշտոն զբաղեցնելու իրավունքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նրանց իրավունքը վերականգնելու դաշինքի պահանջը չկատարելուց հետո «Ալ Իրաքիայի» 60 պատգամավորները բոյկոտել են նախագահի ընտրությունները:

Թալաբանին «Օրենքի պետություն» դաշինքի առաջնորդ Նուրի Ալ Մալիքիին հանձնարարել է ձեւավորել երկրի կառավարություն: