Թուրք ձկնորսները Ստամբուլի Բոսֆորի նեղուցում  3 հսկա շնաձուկ են բռնել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ձկնորսների ցանցերում հայտնված շնաձկներից առաջինը եղել է 4,10 մետր երկարությամբ եւ 560 կգ քաշով, երկրորդը՝ 2,9 մետր եւ 320 կգ քաշով եւ երրորդը՝ 1,85 մետր եւ 210 կգ քաշով։

Դժբախտ շնաձկներին երեք օր կցուցադրեն, որից հետո նրանք հատուկ մշակումով կմոմապատվեն եւ իրենց տեղը կզբաղեցնեն Թուրքիայի ծովային կնեդանիների թանգարանում։